Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Ապրիլյան քառօրյայի դավաճանությունն ինչո՞ւ չեք բացահայտում, հեսա փաստեր եմ ներկայացնելու». Պավել Մանուկյան

15:50, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2017 թ.
«Ապրիլյան քառօրյայի դավաճանությունն ինչո՞ւ չեք բացահայտում, հեսա փաստեր եմ ներկայացնելու». Պավել Մանուկյան

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, տեղի է ունեցել ՊՊԾ գունդը զավթելու համար մեղադրվողներից 10-ի գործով դատաքննությունը։ Երբ մեղադրող Արամ Արամյանն ընթերցել է Պավել Մանուկյանի մեղադրական եզրակացությունն, Արայիկ Խանդոյանը լքել է նիստերի դահլիճն` ասելով, որ այդ բարբաջանքը չի ուզում լսել. «Ամբաստանյալ, կալանավոր, մեղադրյալ բառերը չլսեմ»,- ասել է նա: Այնուհետև, դատավորի պահանջով, Խանդոյանը 3 ժամով հեռացվել է նիստերի դահլիճից։
     Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը հանդես է եկել միջնորդությամբ` առաջարկելով դատավորին դիմել Սահմանադրական դատարան։ Ըստ նրա, քանի որ «Սասնա ծռեր»-ի անդամներն ապստամբություն են կատարել, ուստի Քրեական օրենսգրքում իրավակարգավորում նախատեսված չէ ապստամբության վերաբերյալ։ Դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկել է միջնորդության դեմ, ինչին Պավել Մանուկյանն արձագանքելով` հայտարարել է. «Ապրիլյան քառօրյայի դավաճանությունն ինչո՞ւ չեք բացահայտում, հեսա փաստեր եմ ներկայացնելու»։
     Հիշեցնենք` ՊՊԾ գունդը զավթելու համար մեղադրվողների գործից անջատված երրորդ վարույթով անցնում է 10 ամբաստանյալ՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Էդվարդ Գրիգորյանը և Սեդրակ Նազարյանը:

4142 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am