Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինդոնեզիայում սողանքների և ջրհեղեղների զոհ է դարձել 20 մարդ

15:25, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2017 թ.
Ինդոնեզիայում սողանքների և ջրհեղեղների զոհ է դարձել 20 մարդ

Մոտ 20 մարդ է զոհվել Ինդոնեզիայի Արևելյան Յավա նահանգում հզոր ցիկլոնից ջրհեղեղների և սողանքների հետևանքով, հաղորդում է Xinhua գործակալությունը:
     Ցիկլոնը տարածվել է Յավա և Բալի կղզիների 28 շրջաններում և քաղաքներում: Հազարավոր տներ ջրի տակ են անցել:
     Ակնկալվում է, որ ցիկլոնը կլքի Ինդոնեզիան վաղը, սակայն դեռևս պահպանվում են ուժգին քամիներն ու հզոր ալիքները Յավայում և Բալիում:
     Իշխանությունները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները:

9667 | 0
Facebook