Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Հյուսիսային Կորեան «Հվասոն-15» հրթիռի արձակումն անվտանգ է համարել մյուս երկրների համար. թիրախում ԱՄՆ-ն է

14:10, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2017 թ.
Հյուսիսային Կորեան «Հվասոն-15» հրթիռի արձակումն անվտանգ է համարել մյուս երկրների համար. թիրախում ԱՄՆ-ն է

Աշխարհը քննարկում է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի նոր փորձարկումը: Փհենյանում փորձարկումը պատմական հաջողություն են համարել՝ նշելով, որ հրթիռը կարող է թիրախավորել ԱՄՆ-ի ողջ տարածքը:
     Հյուսիսկորեական հզոր բալիստիկ հրթիռի արձակումը մեկնաբանել է Չինաստանը: Պեկինը Փհենյանին կոչ է արել ենթարկվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի պահանջներին:
     Անհանգստություն է հայտնել նաև Ճապոնիան: Երկրի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան ենթադրել է, որ «Հվասոն-15»-ը կարող է ոչ միայն միջուկային մարտագլխիկ, այլ նաև կենսաբանական և քիմիական զենք կրել: Օնոդերան ընդգծել է, որ հնարավոր միջուկային հարվածի դեպքում երկրի պաշտպանական գերատեսչությունն ու շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը կարող են կենսաբանական կամ քիմիական հարձակում նախապատրաստել:
     Հարավային Կորեան «Հվասոն-15»-ի արձակումը ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի կոպիտ խախտում է անվանել: Արձակումից մի քանի ժամ անց ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել: Կողմերը պայմանավորվել են ուժգնացնել Հյուսիսային Կորեայի հարցով համագործակցությունը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Փհենյանը սպառնալիք է ներկայացնում ողջ աշխարհի համար:
     Իսկ Փհենյանում նշել են, որ միջուկային ծրագրի մշակումն ու զարգացումն ուղղված են ԱՄՆ-ի միջուկային սպառնալիքներից և միջուկային շանտաժի քաղաքականությունից երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամողջականությունը պաշտպանելուն և ազգի խաղաղ կյանքն ապահովելուն:
     Հյուսիսային Կորեայի կառավարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ հրթիռի արձակումը սպառնալիք չի ներկայացնում ցանկացած երկրի կամ տարածաշրջանի համար, քանի դեռ չեն խախտվել Հյուսիսային Կորեայի շահերը:

1745 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Karen
Karen 20:58, 29.11.2017
Maladec Koreayin, ay espisi erkrnernen darnum apaga hzor erkrner@.

Isk tramp tox exungner krci qrchot bidza.