Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

«Հայաստանը հայտնվել է խոնարհ հորթի կարգավիճակում, որ պարտավոր է ծծել երկու մոր կաթը». Rosbalt-ի անդրադարձը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրին

14:00, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2017 թ.
«Հայաստանը հայտնվել է խոնարհ հորթի կարգավիճակում, որ պարտավոր է ծծել երկու մոր կաթը». Rosbalt-ի անդրադարձը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրին

Եվրոմիության հետ մերձենալու Հայաստանի երկրորդ փորձը վերջապես հաջողությամբ պսակվեց. անցած շաբաթ ստորագրվեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված շրջանակային համաձայնագիրը: Ճիշտ է՝ այն ավելի թույլ է, քան ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, որ մի քանի տարի առաջ ձախողվեց Ռուսաստանի ջանքերով. վերջինը Հայստանին պարտադրեց դառնալ ԵԱՏՄ անդամ: Բայց այս հարցի հետ կապված Հայաստանը և Եվրոմիությունը երկար ստիպված չեղան տխրել: Վերջինը խիստ զայրացած էր, որ հայերը գնացին Ռուսաստանի հետևից, բայց ժամանակին հասկացավ, որ հայերին պետք է ներում շնորհել, չէ՞ որ Ռուսաստանի ճնշումները Հայաստանի վրա անհամաչափ են, դրանց չեն դիմանա անգամ ամենաուժեղները: Ժամանակն էր Հայաստանի համար դեպի Եվրոպա լողալու նոր ճանապարհ գտնել՝ թեկուզ ոչ քամու ուղղությամբ, բայց գոնե քամուց կախված: Հենց դա է բազմագործոն քաղաքականության էությունը, որով հպարտանում է Հայաստանը, բայց որը հազիվ թե դրական ազդեցություն ունենա նրա համար, քանի որ, ինչպես ցույց է տալիս նորագույն պատմության փորձը, նման քաղաքականության ժամանակն անցել է: Այնպես որ, Հայաստանը ետ է մնացել: Նման կարծիք է հայտնել վերլուծաբան Իրինա Ջորբենաձեն՝ Rosbalt-ում հրապարակված ծավալուն անդրադարձում:
     Հայաստանում այժմ եթե ոչ ընդհանուր էյֆորիա, ապա «խոր բավարարվածության» զգացում է տիրում: Տեղի մասնագետների գերակշիռ մեծամասնությունը վստահ է՝ Հայաստանը հաղթող է դուրս եկել մեծ խաղում: Համաձայնագրի ստորագրումից առաջ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ՀՀ քաղաքացիներն անմիջապես չեն զգա դրա արդյունքները: Նա նշել էր, թե հայերը «ներքին ազատություն» (իսկ ո՞վ էր մինչ այս նրանց խանգարում) և առանց վիզայի Շենգեն գոտի այցելելու հնարավորություն կստանան: Բայց ՀՀ հետ առանց վիզայի ռեժիմի սահմանման բանակցությունները նոր նոր են նշմարվում:
     Անվտանգության մասին խոսելիս Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ հասկացրել էր, որ ՀՀ անվտանգության երաշխավորն ամեն դեպքում ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խումբն է, այլ Ռուսաստանը: Սա նշանակում է, որ Մոսկվան կշարունակի «պահանջել իր իրավունքները», քանի որ հայկական անվտանգությումը նրա ձեռքերում է, կարծում է հոդվածագիրը:
     Մյուս կողմից, սակայն, հայկական մի շարք փորձագետներ նշում են, որ համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ անվտանգության երաշխավորը կարող է դառնալ ՆԱՏՕ-ն:
     Անդրադառնալով այս տեսակետին, հեղինակը նշում է, որ Հայաստանը հավատարիմ է մնում իրեն, և փորձում է միաժամանակ երկու, անգամ, երեք աթոռի վրա տեղավորվել: Այո, Եվրոմիությունը բարեփոխումների և ժողովրդավարության զարգացման համար փողեր է տալիս Հայաստանին, բայց ռուսական պետական կապիտալը էական հարկային արտոնություններ է տալիս Հայաստանին, այդ թվում՝ գազի և զինավառությունների գնի հարցում: Ռուսական կապիտալի ֆոնին Եվրոմիությունն, անշուշտ, ավելի գորշ տեսք ունի:
     Եվս մեկ շատ կարևոր շեշտադրում. Եվրոմիությունը պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանն, այն դեպքում, երբ Ռուսաստանը նման պահանջներ չի դնում ՀՀ հանդեպ: «Այնպես որ, այս և մյուս տեսանկյուններից ևս Հայաստանը հայտնվել է երկու բռնակալների թիրախում, կամ էլ խոնարհ հորթի կարգավիճակում, որն ուղղակի պարտավոր է ծծել երկու մոր կաթը: Բայց նման սնուցումից երկիրը չի գիրանա, հակառակը, այն շատ ավելի կկորցնի աշխարհաքաղաքական, ներքաղաքական, ռազմատեխնիկական, էներգետիկ, տնտեսական և այլ ոլորտներում»,- գրում է Ջորբենաձեն:
     Նման հեռանկարը պետք է վախեցնի Երևանին, բայց հակառակը, Հայաստանը հավատում է իր եվրոպական ապագային, ինչին չեն հավատում անգամ Մոլդովան և Վրաստանը, որ ասոցացման համաձայնագիր ունեն ԵՄ-ի հետ:
     Պատրանքների փոխարեն Հայաստանը պետք է մտածի ղարաբաղյան հակամարտության իրական լուծման, տրանսպորտային շրջափակման թուլացման և իր արտադրանքը գոնե հետխորհրդային երկրներում իրացնելու մասին:
     Ղարաբաղյան կարգավորման մասին խոսելով՝ հեղինակը նշում է, որ այս հարցում Եվրոպան «բերանը ջուր առած» սպասում է: Նա չի աջակցում ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին: Պետք է մտածել, որ հետագայում էլ ԵՄ-ն հավատարիմ է մնալու այս դիրքորոշմանը: «Եթե նա չի կարողանում իրագործել կարգավորման հայկական սցենարան, էլ ում համար է այս ողջ կրկեսը»,- իր տարակուսանքն է հայտնում լրագրողը:
     Գործնականում Հայաստանն այժմ մուրճի ու սալի արանքում է հայտնվել և, խամաճիկի դերում, որի թելերն այս ու այն կողմ են քաշում Ռուսաստանն ու Եվրոմիությունը: Զարմանալի չի լինի, որ այդ թելերը քաշելու հերթում հայտնվեն այլ խաղացողներ, ինչպիսիք ՆԱՏՕ-ն, Թուրքիան և Իրանն են: «Արդյոք չի ստացվում այնպես, որ Հայաստանը խաբել է ինքն իրեն»,- եզրափակում է հեղինակը:

1816 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
veratsox hay
veratsox hay 15:52, 29.11.2017
Ed tstsel @ hastat e ....bayts
Voch te hayastan@...... ayl ishxanutsyun@
Voch te mor.....ayl xord hereri baner@