Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ուսուցիչների աշխատավարձը ցածր է նույնիսկ պիցցա առաքողի աշխատավարձից». Մ. Խաչատրյան

13:05, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2017 թ.
«Ուսուցիչների աշխատավարձը ցածր է նույնիսկ պիցցա առաքողի աշխատավարձից». Մ. Խաչատրյան
     Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանն, անդրադառնալով կրթական ոլորտի խնդիրներին, ասաց, որ համակարգը կանգնած է անդունդի եզրին. «Եթե գիտությունն առաջ տանող երիտասարդներին քշում են սահման՝ թուրքի բերան, եթե բազմաչարչար ուսուցիչներն ու դասախոսներն ստիպված են գոյատևել մի աշխատավարձով, որը ցածր է նույնիսկ պիցցա առաքողի աշխատավարձից, եթե նրանց ներգրավում են քաղաքական գործընթացների մեջ, ինչի մասին է խոսքը»,- նկատեց ավագանու անդամը:
     Դիմելով ուսուցիչներին՝ Խաչատրյանը հայտարարեց, որ զարգացած երկրներում ուսուցիչ դառնալը բավականին դժվար է, բայց եթե ստանում է կրթելու իրավունքը, նրան ոչ ոք ոչ մի պայմանով չի կարող ազատել աշխատանքից: «Մեր երկրում կրթական ոլորտի խնդիրների լուծումը հնարավոր է ղեկավարների ու նրանց աջակցողների ազատմամբ»,- հավելեց նա:
9164 | 4
Facebook