Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

««Ռիո» մոլն անճաշակ է ու տգեղ, այդ մեգամոլի պատճառով շուրջ 5000 քաղաքացի կկորցնի իր աշխատանքը». «Երկիր ծիրանի» խմբակցություն

13:00, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2017 թ.
««Ռիո» մոլն անճաշակ է ու տգեղ, այդ մեգամոլի պատճառով շուրջ 5000 քաղաքացի կկորցնի իր աշխատանքը». «Երկիր ծիրանի» խմբակցություն
     «Ինչ ոգի է դաստիարակաում Երևանում վերջերս բացված մեգամոլը, որի վրա ոչ հայերեն տառերով ոչ հայերեն բառ է գրված: «Ռիո» անունը կրող այս շինությունն անճաշակ ու տգեղ է, բայց որ ամենակարևորն է՝ դրա բացմամբ շուրջ 5000 քաղաքացի կկորցնի իր աշխատանքը, կկանգնի աղքատության շեմին: Եթե մայրաքաղաքում փոքր բիզնեսով զբաղվող մի քանի խանութ է մնացել, ապա միայն այն պատճառով, որ փոքրիկ խանութներում քաղաքացիները պարտքացուցակով են առևտուր անում»,- Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ հայտարարեցին «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները:
     Հիշեցնենք՝ քննարկվում էր նշանավոր մարդկանց հուշատախտակների տեղադրման մասին հարցը: Խմբակցության անդամների խոսքով՝ թվում է հուշատախտակների տեղադրումը Երևանն ավելի գեղեցիկ ու համահունչ է դարձնում ճարտարապետական ոգուն, մինչդեռ վեր խոյացող մեգամոլերը ետ են մղում այդ պատկերացումները:
4508 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am