Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Չկա լիմոն, մանդարին, դատապարտեմ այսպիսի Նոր տարին». Փաշինյանը հիշեց խորհրդային ասացվածքները

12:20, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2017 թ.
«Չկա լիմոն, մանդարին, դատապարտեմ այսպիսի Նոր տարին». Փաշինյանը հիշեց խորհրդային ասացվածքները
     Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» «Ելք»-ի ներկայացրած նախագիծը:
     Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ լրահոսին հետևելիս հիշել է խորհրդային ժամանակները. «ԵՏՄ-ն շատերն ասոցացնում են ԽՄ-ի հետ, իսկ այդ ժամանակները մեր գիտակցության մեջ կվերակենդանացնեն սովետական որոշ հայտնի սեզոնային ասացվածքներ՝ «Չկա լիմոն, մանդարին, դատապարտեմ այսպիսի Նոր տարին»: Այս համատեքստում նա անդրադարձավ հրապարակումներին, ըստ որի՝ ՊԵԿ-ն արգելել է Վրաստանից 5 կգ-ից ավելի մանդարին ու ցիտրուսային այլ մրգեր ներկրել առանց մաքսազերծման: «Վրաստանի հետ ունենք ազատ առևտրի համաձայնագիր, բայց դրա համար պետք է լինի ֆիտոսանիտարական, միջուկային, քիմիական, կենսաբանական տեղեկանք: Մարդը 1000 դրամի մանդարին պետք է գնի Սադախլուից, 5000 դրամ ծախսի, գնա Թիֆլիս, փաստաթուղթ ձեռք բերի, գա Հայաստան»,- ասաց պատգամավորը:
     Նշենք, որ ՊԵԿ-ը երեկ պարզաբանում էր ներկայացրել, ըստ որի՝ մրգերի ու բանջարեղենի ներկրման դեպքում մինչև 50 կգ չի մաքսազերծվում:
     Ընդդիմադիր խմբակցության պատգամավորն անդրադարձավ նաև բենզինի ներկրման խնդրին: «Բենզինի մենաշնորհ է հասունանում, ո՞վ կպատկերացներ, որ «Ֆլեշ»-ը, «ՍիՓիԷս»-ը, որոնց 4 տարի առաջ մեղադրում էինք մենաշնորհի համար, հիմա զոհի դերում են հայտնվել, որովհետև մենակ «Ռոսնեֆտ»-ը կարող է ՀՀ բենզին ներկրել... Էս ա ԵՏՄ-ն ու մեր տնտեսական հարաբերությունները»:
1610 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am