Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

«Ինչո՞ւ ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից դուրս գալու հարց չեք դնում». Զուրաբյանը՝ Մարուքյանին

12:10, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2017 թ.
«Ինչո՞ւ ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից դուրս գալու հարց չեք դնում». Զուրաբյանը՝ Մարուքյանին

Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» «Ելք» խմբակցության ներկայացրած նախագիծը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը հետաքրքրվեց` ինչու հարց չի դրվում ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալու և պահանջելու ՀՀ իշխանություններից՝ նոր բանակցություններ սկսել ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր կքնելու համար: Մարուքյանը նշեց. «Նախագծի հիմնավորումների բաժնում կա այլընտրանք բաժին, որտեղ նշված է, որ դուրս գալով ԵՏՄ-ից, Հայաստանը կկարողանա ավարտին հասցնել ասոցացման համաձայնագիրը, որը 500 միլիոնանոց շուկայի հնարավորություն էր տալու... ՀՀ-ն այս պահին չունի անվտանգային այլ մարմնին անդամակցելու օրակարգ: Երբ կունենանք այլընտրանք ու ՀԱՊԿ-ն մեզ կխանգարի, կքննարկենք: Ինչ վերաբերում է ԱՊՀ-ին, դա ՀՀ տնտեսական ազատությունները չի սահմանափակում, խնդիր չենք տեսնում»:
     Հիշեցնենք՝ «Ծառուկյան» խմբակցությունը կողմ էր քվեարկել ԵՏՄ-ին անդամակցելուն:

945 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am