Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այդ ինչպե՞ս եղավ, որ պատերազմում կռված և հաղթանակ բերածները հայտնվեցին բանտում». Թ. Հովհաննիսյան

12:25, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2017 թ.
«Այդ ինչպե՞ս եղավ, որ պատերազմում կռված և հաղթանակ բերածները հայտնվեցին բանտում». Թ. Հովհաննիսյան
     Այդ ինչպե՞ս եղավ, որ հենց պատերազմում կռված և հաղթանակ բերածները հայտնվեցին բանտում, անշուշտ նրանք, ում չհասցրեցին սպանել հարազատ իշխանությունները: Այդ ինչպե՞ս եղավ... հըմ... մտածում եմ:
     Այդ ինչպես է լինում, որ հենց կիրթ, բանիմաց երկրի ղեկին լինելու իսկապես արժանիներն են հայտնվում ընդհատակում ու բանտում, այդ ինչպե՞ս է լինում... հըմ... մտածում եմ:
     Այդ ինչպե՞ս է լինում, որ բացահայտ տեսնում ենք կեղծված ընտրությունները և ժողովրդի չուզած, չընտրած, մարտի 1 արած, գող ու ավազակ իշխանությունը շարունակում է իշխել և որևէ մեկը, որ փորձում է բարձրաձայնել իրողությունը, չորս կողմից ասում են՝ սուս մնա, պատերազմող երկիր ենք, թշնամին կուրախանա, էդ ո՞ր թշնամու, ո՞ր հակառակորդի մասին է խոսքը... հըմ.... մտածում եմ:
     Հիմա ասեք, խնդրում եմ, էդ ո՞ր, ո՞ր, ո՞ր, թշնամին է, որ այս ամենն անում է և ո՞ր թշնամին է, որ ուրախանում է և ինչու է արվում այս ամենը, մտածում եմ... որտեղ են պատասխանները, երբ եմ տեսնելու պատասխանը այս ամենի:
6438 | 15
Facebook