Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

«Ասեղ գցելու տեղ չկար». «Խանումա»-ն մեծ հաջողություն ունեցավ Ռուսաստանում

18:05, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2017 թ.
«Ասեղ գցելու տեղ չկար». «Խանումա»-ն մեծ հաջողություն ունեցավ Ռուսաստանում

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ռուսաստանում «Հայաստանի մշակույթի օրերին» ներկայացավ Ցագարելիի «Խանումա» բեմադրությամբ: Չեբոկսարի քաղաքում` Ալեքսանդր Գրիգորյանի բեմադրությամբ «Խանուման» բեմ բարձրացավ նոյեմբերի 18-ին և 19-ին, իսկ նոյեմբերի 21-ին Յոշկար Օլա քաղաքում այն ցուցադրվեց «Բարեկամության կամուրջ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում:
     Թատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Ֆրեդերիկ Դավթյանի փոխանցմամբ, «Խանուման» շռնդալից հաջողություն է ունեցել. «Ներկայացումներն անցելեն լեփ-լեցուն դահլիճներում, ինչպես ասում են՝ ասեղ գցելու տեղ չկար, և դա հրաշալի էր...»:
     Ռուսաստանցի հանդիսատեսը բարձր է գնահատել դերասանների անմիջական խաղը, ներկայացման ռեժիսուրան: Հանդիսասրահում երկար ժամանակ չեն դադարել ծափերը:
     «Մեզ հետ Երևան ենք բերել ոչ միայն անմոռաց տպավորություններ այդ քաղաքներից, այլ նաև մի շարք պատվոգրեր ու շնորհակալագրեր: Մեզ համար հաճելի է փաստ է գնահատված լինելը»,- ասաց Ֆրեդերիկ Դավթյանը:

«Ասեղ գցելու տեղ չկար». «Խանումա»-ն մեծ հաջողություն ունեցավ Ռուսաստանում
«Ասեղ գցելու տեղ չկար». «Խանումա»-ն մեծ հաջողություն ունեցավ Ռուսաստանում
«Ասեղ գցելու տեղ չկար». «Խանումա»-ն մեծ հաջողություն ունեցավ Ռուսաստանում
«Ասեղ գցելու տեղ չկար». «Խանումա»-ն մեծ հաջողություն ունեցավ Ռուսաստանում
1467 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am