Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հետաքրքիր է

Կա միայն 2 դեղամիջոց, որ կարող է օգնել գրիպի դեպքում. մասնագետներ

23:10, կիրակի, 03 դեկտեմբերի, 2017 թ.
Կա միայն 2 դեղամիջոց, որ կարող է օգնել գրիպի դեպքում. մասնագետներ

Դեղատների աշխատակիցները միաձայն հաստատում են՝ ցրտերի վրա հասնելու հետ մեկտեղ մեծանում է պահանջարկը ինտերֆերոնների ու հակավիրուսային դեղամիջոցների հանդեպ: Ընդ որում, մարդկանց գերակշիռ մեծամասնությունը դեղերը գնում է առանց բժշկի հետ խորհրդակցելու ու համապատասխան դեղատոմսի:
     Շատերն անգամ հիվանդ չեն լինում, այլ դեղերն ընդունում են կանխարգելիչ նպատակներով: Այնինչ, ըստ մասնագետների, այդ ամենը միանգամայն անիմաստ է, քանի որ ոչ միայն ապացուցված չէ իմունիտետը բարձրացնող դեղամիջոցների՝ իմունոմոդուլյատորների արդյունավետությունն, այլև դրանք վնասակար են առողջության համար:
     Իսկ հակաբիոտիկներն, առհասարակ, չեն ազդում վիրուսների վրա, ուստի դրանց ընդունումը գրիպի և սուր շնչառական հիվանդությունների ժամանակ անհեթեթություն է: Միակ բանը, որ այդ պարագայում անում են հակաբիոտիկները, բարձրացնում են բակտերիաների կայունությունն այդ դեղամիջոցների նկատմամբ, ու երբ դրանց անհրաժեշտությունն իսկապես պետք է լինում, դրանք չեն ազդում բակտերիաների վրա:
     Ինչ պետք է անել գրիպի դեպքում՝ խմել լիմոնով ու հոնի կամ ազնվա,որու մուրաբայով թեյ և դիմել բժշկին:
     Իսկ ըստ ուկրաինացի բժիշկների՝ գրիպի դեմ կա միայն 2 արդյունավետ միջոց՝ Օսելտամիվիրը և Զանամիվիրը: Սակայն սրանք էլ ունեն 2 կարևոր «բայց»՝ դրանք պետք է ընդունել միայն բժշկի նշանակմամբ և ոչ երբեք՝ որպես կանխարգելիչ միջոց: Բացի այդ, Օսելտամիվիրի (հայտնի է Թամիֆլյու ապրանքային անվամբ) արդյունավետությունը դեռ 2014-ին են բժիշկները կասկածի տակ առել:

Աղբյուրը` lifter.com.ua
7539 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am