Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ուկրաինացի բժիշկները նշել են այն դեղամիջոցները, որոնք չպետք է տալ երեխային գրիպի և հարբուխի ժամանակ

22:05, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2017 թ.
Ուկրաինացի բժիշկները նշել են այն դեղամիջոցները, որոնք չպետք է տալ երեխային գրիպի և հարբուխի ժամանակ

Ուկրաինայի առողջապահության նախարար Ուլյանա Սուպրունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է գրիպի և մրսածության դեմ հայտնի դեղամիջոցների անուններ, որոնք, ըստ իրեն, կարող են օգուտի փոխարեն վնաս հասցնել երեխային, կամ էլ, լավագույն դեպքում ոչ մի օգուտ չտալ:

Ուկրաինացի բժիշկները նախազգուշացնում են, որ դեղամիջոցների մեծ քանակությունն ու թանկ գինը երաշխիք չեն հարբուխի բուժման հարցում կամ դրանց արդյունավետությունը դեռևս ապացուցված չէ:

1. Հակաբիոտիկներ
     Ազիթրոմիցին, ամոքսիկլավ, ամոքսիցիլին, ֆլեմոքսին, օսպամոքս, ֆլեմոկլավ, աուգմենտին:

2. Ինտերֆերոններ
     Վիֆերոն, Գրիպֆերոն, Նազոֆերոն, Պեգասիս

3. Հակահիստամիններ
     Դիազոլին, Սուպրաստին, Ֆենկարոլ, Կլարոդատին, Լորագեկսալ, Լեվոցետիրիզին, Դեզալ:

4. Հակավիրուսայյին դեղամիջոցներ (բացի Օզելտամիվարից ու զանամիվարից՝ նշանակման դեպքում)
     Ադապրոմին, Ամիզոն, Անաֆերոն, Արբիդոլ, Վիբուրկոլ, Իմմունալ, Իմուպրեդ, Կագոցել, Նեովիր, Պանավիր, Ռեմանտադին, Սագրիպին, Թամիֆլյու, Ցիտովիր, Էնգիստոլ:

5. «Իմունոմոդուլյատորներ»
     Լիկոպիդ, Աֆլուբին, ԼիզոբակտԼ

6. Հազի դեմ օշարակներ
     Ամբրոբենե, Ամբրոքսիլ, Գեդելիքս, Գլիկոդին, «Դոկտոր Մոմ», Լազոլվան, Պերտուսին, Պրոպսան, Ստոպտուսին:

7. «Կոմբինացված հակահարբուխային դեղամիջոցներ»
     Քոլդրեքս, Անտիգրիպին, Թերաֆլյու, Ֆերվեքս:

8. Վիտամիններ (արդյունավետությունն ապացուցված չէ)
     Վիտամիններ C, B1, B2, B6, PP, A, E

9. Բուսական դեղամիջոցներ (արդյունավետությունն ապացուցված չէ)
     Իմուփրեդ, Հիպորամին, Իմմունալ, Բրոնխիփրեդ, Էսբերիտոքս, ձիաձետի, մատուտակի և այլնի «թուրմերը», և «էքստրակտները»:

Աղբյուրը` lifter.com.ua
14503 | 0
Facebook