Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մարսի առաջին գաղութարարներն անձրևորդերը կլինեն

01:10, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2017 թ.
Մարսի առաջին գաղութարարներն անձրևորդերը կլինեն

Նիդեռլանդացի գիտնական Վիգեր Վամելինկը բացահայտել է, որ սովորական անձրևորդերը կարող են ապրել Մարս մոլորակում: Այս մասին հայտնում է Science Daily լրատվականը:
     Կենսաբանը փորձեր է անցկացնելիս եղել Մարսի հողին նմանեցված հողում և դրանում 2 անձրևորդ է գտել: Գիտնականը պարզել է, որ որդերն իրենց հիանալի են զգում նոր միջավայրում և հեշտորեն վերամշակում են օտարածին հողը: Այդ հողին գոմաղբ ավելացնելով՝ Վամելինկն այնտեղ ռուկոլա տեսակի խոտաբույս է աճեցրել:

Նիդեռլանդացի գիտնականի բացահայտումը հնարավորություն կտա վերանայել Մարս մոլորակի ապագան: Մինչ այս Կարմիր մոլորակի գլխավոր խնդիրը եղել է այն, որ ագրեսիվ մթնոլորտի և հողի պատճառով այնտեղ բուսականություն աճեցնել հնարավոր չի եղել: Այժմ կարծիք կա, որ հողը որդերով վերամշակելով՝ հնարավոր է գյուղատնտեսական էկոհամակարգ ստեղծել Մարսում:

13624 | 0
Facebook