Խնդրում ենք սպասել...

Հարցումներ

Հարցում. արդա՞ր էր արդյոք Սամվել Բաբայանին 6 տարվա ազատազրկման դատապարտելը

20:10, երեքշաբթի, 28 նոյեմբերի, 2017 թ.
Հարցում. արդա՞ր էր արդյոք Սամվել Բաբայանին 6 տարվա ազատազրկման դատապարտելը
     ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Պաշտպանը նշեց, որ բողոքարկելու են վճիռն՝ ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
     Արցախի հերոսի ազատազրկումը բուռն արձագանք գտավ հասարակական, քաղաքական շրջանակներում: Մի մասը սա որակեց որպես քաղաքական պատվեր՝ Բաբայանին մեկուսացնելու նպատակով, մյուսներն առաջ բերեցին այն հանգամանքը, որ «եթե մեղավոր է, պետք է պատժվի` անկախ նրանից, թե ով է», ոմանք համեմատություններ անցկացրին ներկայիս ղեկավարության օրոք կորցրած 800 հա տարածքի, Բաբայանի հրամանատարության ժամանակ ազատագրված Արցախի միջև և այլն:
     Հարցման նպատակն է պարզել՝ արդա՞ր էր արդյոք Սամվել Բաբայանին 6 տարվա ազատազրկման դատապարտելը:
     Տեղեկացնում ենք, որ կարող եք քվեարկել միայն մեկ անգամ:
     Քվեարկեք, որպեսզի տեսնեք արդյունքները:
13188 | 10
Facebook