Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մինսկի համաձայնագրերը «մեռած» են». Ավակով

16:45, երեքշաբթի, 28 նոյեմբերի, 2017 թ.
«Մինսկի համաձայնագրերը «մեռած» են». Ավակով
     Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ ներուկրաինական ճգնաժամը կարգավորելու կոչված Մինսկի համաձայնագրերն իրենց սպառել են, իսկ դրանց փոխարեն պետք է նոր համաձայնագրեր ընդունվեն, հաղորդում է РИА Новости-ն:
     Նրա խոսքով՝ այդ համաձայնագրերը «մեռած» են և չեն կարող իրականացվել Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար:
     Ավակովը նշել է, որ ժամանակն է նոր համաձայնագրեր ստորագրել, որոնք պարտադիր չէ, որ «մինսկյան», «վիեննական», «փարիզյան» կամ նման այլ համաձայնագրեր լինեն:
     Ավակովի խոսքով՝ նոր համաձայնագրերը պետք է ենթադրեն լրիվ վերահսկողություն ուկրաինա-ռուսական սահմանին՝ ՄԱԿ-ի խաղաղապահների մասնակցությամբ, Դոնբասում ուկրաինական արդարադատության մարմինների սահմանում և այնտեղ ընտրությունների անցկացում, ինչպես նաև համաներում նրանց, ովքեր ծանր հանցանքներ, մասնավորապես, սպանություններ չեն իրականացրել:
6152 | 0
Facebook