Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինը փորձում է Ուկրաինայում ևս սիրիական սցենարով առաջնորդվել». The Washington Post

16:25, երեքշաբթի, 28 նոյեմբերի, 2017 թ.
«Պուտինը փորձում է Ուկրաինայում ևս սիրիական սցենարով առաջնորդվել». The Washington Post

Մոսկվան պլանավորում է օրինականացնել ուկրաինական 2 շրջաններ ներխուժումն ու դրանց բռնազավթումը և ևս մեկ վատ գործարքի մեջ ներքաշել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը:
     «Սիրիայում Ռուսաստանի հետ համատեղ խաղից հետո Թրամփի վարչակազմը կարող է նույն սխալը կրկնել Ուկրաինայում, որի շուրջ Ռուսաստանի խաղաղարար նախաձեռնության մասին դիվանագիտական քննարկումներ են ընթանում»,- գրում է պարբերականը:
     Լրատվականի կարծիքով՝ Վլադիմիր Պուտինը լավ ծանոթ սխեմայով է գործում: Նա իր զորքերը կիրառում է տեղում ռազմական գործողությունների սաստկացման համար, ապա դիմում է Արևմուտքին առաջարկով, որ ներկայացվում է իբրև հակամարտության թուլացման փորձ: «Բայց ուշադիր քննության դեպքում կարելի է նկատել, որ Ուկրաինայում խաղաղարարների տեղակայման վերաբերյալ Պուտինի առաջարկն իրականում այնպես է մշակված, որ հեռացնի հակառակորդներին և ամրագրի իր առավելությունները»,- նշում է թերթը:

8180 | 1
Facebook