Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴԱԻՇ-ը քրդերի հետ զինադադար է հաստատել

16:05, երեքշաբթի, 28 նոյեմբերի, 2017 թ.
ԴԱԻՇ-ը քրդերի հետ զինադադար է հաստատել

Համացանցում հայտնվել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման և քրդերի միջև կնքված համաձայնագրի փաստաթուղթը: Փաստաթղթով ենթադրվում է, որ ԴԱԻՇ-ի գրոհայինները կլքեն նավթային հանքավայրերը և քրդերին կհանձնեն Սիրիայի արևելյան և հյուսիսային տարածքները:
     Ինչպես նաև փաստաթղթում կան այնպիսի կետեր, ինչպիսիք են՝ մինչև բանակցությունների ավարտը հրադադարի սահմանումը, կողմերի միջև «թեժ գծի» ստեղծումը, զինվորական համակարգողների նշանակումը:
     Փաստաթղթում նշվում է, որ «խալիֆաթի» գերեվարված գրոհայինները պետք է հանձնվեն միայն ԴԱԻՇ-ի, այլ ոչ թե երրորդ կողմի հրամանատարությանը:
     Փաստաթղթի իսկությունը հաստատված չէ, սակայն դրա վրա կա ահաբեկչական խմբավորման կնիքը:

ԴԱԻՇ-ը քրդերի հետ զինադադար է հաստատել
ԴԱԻՇ-ը քրդերի հետ զինադադար է հաստատել
9477 | 0
Facebook