Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Լոս Անջելեսում ապրում եմ այնպես, ինչպես տատիկիս` Մասիվի տան 12-րդ հարկում կապրեի». Անի Քրիստի

16:20, երեքշաբթի, 28 նոյեմբերի, 2017 թ.
«Լոս Անջելեսում ապրում եմ այնպես, ինչպես տատիկիս` Մասիվի տան 12-րդ հարկում կապրեի». Անի Քրիստի
     Վերջին տարիներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած երգչուհի Անի Քրիստին այս օրերին նորից Հայաստանում է: MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում երգչուհին ասել է, որ հայրենիքում է՝ մասնակցելու երգիչ, երգահան Արամ Ավագյանին նվիրված «Իմ լուսին» հեղինակային երեկոյին, որի մասին արդեն հայտնել ենք: «Հրավերն ստացել եմ համերգի կազմակերպիչներից: Սա էլ կլինի առիթ, որ իմ մնացած ծրագրերն իրագործեմ: 2018 թվականը դիմավորելու եմ այստեղ, 8 տարի չեմ եղել հայրենիքում. տատիկիս, պապիկիս աչքը լույս»:
     Այս ընթացքում Անին իր երկրպագուներին կուրախացնի նաև համերգային ծրագրով: «Ակումբներից մեկից ունեմ հրավեր, մեկ ժամանոց համերգներ են լինելու: Նախնական համաձայնությունս արդեն տվել եմ, կարծում եմ՝ առաջիկայում ելույթ կունենամ այնտեղ»:
     Պատմելով, թե ինչպես է կյանքն անցնում Միացյալ Նահանգներում, Անի Քրիստին ասել է, որ, անկախ ամեն ինչից, իրեն Հայաստանի բնակիչ է համարում: «Ամերիկան ինձ չի փոխել: Ես ունեմ շատ ընկերներ, ովքեր ասում են, որ կցանկանային իմ նման ապրել, որ ոչ թե ես եմ հարմարվել այդ երկրին, այլ այդ երկիրն է ինձ հարմարվել: Իհարկե սա հումորային է մի փոքր, բայց ես ապրում եմ այնտեղ այն նույն կյանքով, որ տատիկիս Մասիվի տան 12-րդ հարկում կկարողանայի վայելել: Նույնիսկ ավելի պասիվ, քան այստեղ էի: Ուղղակի հիմա ինձ համար Լոս Անջելեսը բնակության վայր եմ համարում: Ես նույն հայն եմ, նույն Անին եմ, որը միգուցե ավելի հասունացել է, բայց ես ինձ դեռևս Հայաստանի բնակիչ եմ համարում»:
     Հայ հանդիսատեսն Անի Քրիստիին կտեսնի նաև 2018 թվականի ամանորյա հեռուստանախագծերում:
15329 | 1
Facebook