Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Տաջիկստանում արգելված են ամանորյա շքեղ տոնակատարությունները

20:05, երեքշաբթի, 02 հունվարի, 2018 թ.
Տաջիկստանում արգելված են ամանորյա շքեղ տոնակատարությունները

Տաջիկստանի իշխանությունները բավական ստեղծարար մոտեցում են ցուցաբերում, այդ ստեղծարարությունը, սակայն, չի նպաստում երկրի զարգացմանն ու կենսամակարդակի բարելավմանն, այլ հակառակն, արտահայտվում է նորանոր արգելքներով ու սահմանափակումներով:
     2015-ից երկրի դպրոցներում ու բուհերում արգելված են ամանորյա տոնակատարությունները: Նոր տարին կարելի է նշել միայն տանն՝ ընտանիքի անդամների հետ՝ համեստ, հարևանների համար աննկատ պայմաններում:

Տաջիկստանում արգելված է նշել նաև Հելոուինը: Իշխանությունները կարծում են, որ բավական է ազգային տոների նշումը:
     Տաջիկստանում չի կարելի նաև մեծ շուքով նշել ծննդյան օրերը: Հոբելյանական օրերը պետք է նշել տանը, առանց աղմուկի: Եթե, այնուամենայնիվ ծննդյան օրը նշեն սրճարանում կամ ռեստորանում, ապա պետք է տուգանք վճարեն:
     Չի կարել նշել դպրոցն ավարտելը, չի կարելի շքեղ հարսանիքներ կազմակերպել, քանի որ վերջինի հետևանքով նորակազմ ընտանիքն ու նորապսակների ծնողները մեծ պարտքերի տակ են հայտնվում:

Արգելվում է նաև մեծ ծախսեր կատարել հուղարկավորությունների ժամանակ: Թաղումների ժամանակ թույլ է տրվում ցածրաձայն լացելը, բայց չի կարելի գլխին հող լցնել, ճչալ, պոկել մազերը, ճանկռել դեմքը կամ էլ լացողների վարձել: Թաղման և սգի արարողությունների ժամանակ չի կարելի մորթել եղջերավոր անասունների կամ սնունդ առաջարկել:
     Տղա երեխաների թլպատումը ևս չպետք է տոնակատարության վերածել: Այն պետք է իրականացվի միայն ընտանիքի անդամների ներկայությամբ: Ժամանակին Տաջիկստանում թլպատման ժամանակ խնջույքներ ու համերգներ են կազմակերպել:
     Տաջիկստանում չի կարելի նաև ծածկել կզակը և նեղ ու կարճ զգեստներ կրել: Չի կարելի 3 սմ-ից ավելի մորուք ունենալ: Նորածին երեխաների անունները պետք է ընտրել բացառապես պետականորեն հաստատված ռեեստրից: Ուսանողներին կտրականապես արգելված է դասի գնալ մեքենայով, հակառակ դեպքում վերջինը 3 տարով կհեռացվի բուհից:
     Երկրում արգելված է նաև մարտարվեստի 9 տեսակ: Ցուցակում ներառվել են պրոֆեսիոնալ բռնցքամարտը, գրեֆլինգը, ունիվերսալ մարտերը, խառը մարտերը, ձեռնամարտը և այլն:
     Տաջիկստանում արգելքներ կան անգամ ոստիկանների նկատմամբ: Նրանք իրավունք չունեն ավելորդ քաշ ունենալ:

10187 | 0
Facebook