Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում մասնավոր ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

12:45, երեքշաբթի, 28 նոյեմբերի, 2017 թ.
Ռուսաստանում մասնավոր ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր
     Ռուսաստանի Տամբովի մարզում «Եվրոկոպտեր» տեսակի մասնավոր ուղղաթիռ է կործանվել: Նոյեմբերի 28-ի առավոտյան ուղղաթիռի անձնակազմի հետ կապը կորել է:
     Ուղղաթիռը կործանվել է Կիրսանովի շրջանում Շինովկա գյուղի մոտակայքում: Ուղղաթիռում, ենթադրաբար, 2 մարդ է գտնվել:
     Ըստ նախնական տեղեկությունների՝ 2-ն էլ զոհվել են:
     ТАСС-ի հաղորդմամբ՝ ուղղաթիռը պատկանում էր «Ստալ-Մ» ընկերությանը: Կործանման ժամանակ ուղղաթիռում էր նաև ընկերության գործադիր տնօրեն Ալեքսանդր Ֆեդոսևը:
     Ներկա պահին պարզվում են դեպքի հանգամանքները:
7285 | 0
Facebook