Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բաղդադում ահաբեկչության հետևանքով 17 մարդ է զոհվել

10:05, երեքշաբթի, 28 նոյեմբերի, 2017 թ.
Բաղդադում ահաբեկչության հետևանքով 17 մարդ է զոհվել
     Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ահաբեկչության հետևանքով 17 մարդ է զոհվել, ևս 28-ը վիրավոր է: Այս մասին հայտնում է Al Sumaria-ն՝ հղում անելով ոստիկանությանը:
     Իրաքի ոստիկանության հաղորդմամբ՝ ահաբեկչությունն Ան-Նահրավան շրջանում իրականացրել են 2 գրոհայիններ: Նրանցից մեկն ինքնապայթեցում է իրականացրել, մյուսին գնդակահարել են իրավապահ մարմինների աշխատակիցները:
     Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը:
9155 | 0
Facebook