Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Հարցազրույցներ

Սոնա Ռուբենյանը՝ Գարիկի հետ ձայնասկավառակ թողարկելու, «Մորս» երգի և սպասվող անակնկալների մասին

15:05, հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2017 թ.
Սոնա Ռուբենյանը՝ Գարիկի հետ ձայնասկավառակ թողարկելու, «Մորս» երգի և սպասվող անակնկալների մասին
     Հայկական շոու-բիզնեսում վերջին շրջանում մեծ հեղինակություն է վայելում Գարիկ Պապոյան և Սոնա Ռուբենյան դուետը: Կարճ ժամանակահատվածում նրանք բավականին մեծ լսարան են գրավել: MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում երգչուհին ասել է, որ մտադիր են տեսահոլովակ ու ձայնասկավառակ թողարկել. «Արդեն ունենք 20-ից ավելի երգեր, որոնք անընդհատ թարմացնում ենք: Ուզում ենք ստանալ լավագույն 25 երգերը, որոնք կհնչեն մեր համերգներին: Ստեղծագործական գործընթացը երբեք չի դադարում, Գարիկն անընդհատ այդ երգերը գործիքավորում է, փորձեր ենք անում»:
     Գարիկն ու Սոնան նորովի են ներկայացնում ոչ միայն հայկական գուսանական, այլ նաև ռաբիս ոճի երգերը: Հարցին՝ արդյոք ռիսկային չէր ռաբիսը նորովի ներկայացնելը և ի՞նչ արձագանքներ են ստացել, Սոնան պատասխանեց. «Երևի շատ խորը չենք մտածել, դրա համար այդ ռիսկը շատ ճիշտ չենք գնահատել: Հիմնականում բոլոր երգիչներից, ում երգերը մենք երգում ենք, դրական արձագանք է եղել»:
     Վերջերս հեռուստահաղոդումներից մեկի ժամանակ Սոնան և Գարիկը ներկայացրեցին Էդգար Էլբակյանի «Մորս» ստեղծագործությունը: Երգչուհուց հետաքրքրվեցինք, թե ինչպես է ստեղծվել համագործակցությունը և արդյոք հետագայում կշարունակե՞ն կատարել նրա երգերը: «Ես Լոնդոնում էի, երբ Էդգարի ընկերները՝ Ստեփան Ղամբարյանն ու Խորեն Լևոնյանը պատրաստում էին Էդգար Էլբակյանի երգերով հաղորդում: Ինձ գրեցին՝ կուզե՞ս երգել, ասացի՝ երգն ուղարկեք: Միանգամից երգը մտավ սիրտս ու որոշեցինք հենց Գարիկի հետ ներկայացնել: Երկու օրում Գարիկը գործիքավորումը վերջացրեց: Չէինք պատկերացնում, որ երգն այսպիսի արձագանք կունենա: Ավելորդ ոչինչ չենք արել թե´ գործիքավորման մեջ, թե´ կատարման: Երևի թե հենց դա է հաջողության գրավականը: Այդ հաղորդմանը, որ երգը լսում էի ասում էի, որ այս երգն էլ կուզեի երգել: Զարմացած եմ, թե ոնց կարող էր 17 տարեկան պատանին գրել այդպիսի խորությամբ երգեր»:
Սոնա Ռուբենյանը՝ Գարիկի հետ ձայնասկավառակ թողարկելու, «Մորս» երգի և սպասվող անակնկալների մասին
Խոսելով անհատական գործունեությունից՝ Սոնա Ռուբենյանն ասաց, որ մինչ տարեվերջ երկրպագուներին ուրախացնելու առիթ կունենա: Երգչուհին նշեց, որ անակնկալ է պատրաստում, որի մասին դեռ չի ուզում խոսել:
5124 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am