Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ Արմավիր քաղաքում եռակի սպանության զոհ է դարձել քրեական հեղինակություն Անդրեյ Սարայանցը

16:45, երկուշաբթի, 27 նոյեմբերի, 2017 թ.
ՌԴ Արմավիր քաղաքում եռակի սպանության զոհ է դարձել քրեական հեղինակություն Անդրեյ Սարայանցը
     Նոյեմբերի 26-ին ՌԴ Արմավիր քաղաքում գտնվող «Աստորիա» ռեստորանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 3 մարդ է սպանվել, հաղորդում է «РБК»-ն:
     Հրաձգությանը մասնակցել են Արմավիրի պահպանության արտաքին գերատեսչական բաժնի պետի պաշտոնակատար, «Ռոսգվարդիա»-ի գնդապետ Պյոտր Լոմակինը, «Վիտյազ» պահպանության գործակալության սեփականատեր Սերգեյ Բորովոյը, հեղինակավոր գործարար Անդրեյ Սարայանցը (այլ տվյալներով՝ Սարայան կամ Սահարյան), ում մի շարք լրատվամիջոցներ տեղի քրեական հեղինակություն են անվանում, և նրա ընկերը՝ Մուհթար Մալսյուգենովը:
     ԶԼՄ-ների վարկածով՝ Բորովոյի և Սարայանցի միջև կոնֆլիկտն սկսվել է լեզվակռվից: Որոշ տվյալների համաձայն՝ վիճաբանությունն սկսվել է կնոջ պատճառով:
     Առաջինը կրակ է բացել գործակալության սեփականատերը. նա կրակել է Սարայանցի գլխին, ստացված վնասվածքներից վերջինը տեղում մահացել է: Զենքի տեսակը պարզվում է, միայն հայտնի է, որ այն եղել է 9 մմ տրամաչափով:
     Դրանից հետո Սարայանցի ընկերը լքել է ռեստորանը, ապա վերադարձել «Սայգա» հրացանով: Նա կրակել է Բորովոյի և նրա կողքին կանգնած Պյոտր Լոմակինի վրա (ըստ քննության՝ առնվազն 6 անգամ), որից հետո թաքնվել է դեպքի վայրից: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, սակայն ստացված վնասվածքներից երկուսն էլ մահացել են:
     «Աստորիա» ռեստորանի տնօրենի խոսքով՝ ներկաները նույնիսկ չեն հասցրել հասկանալ, թե ինչից է սկսվել հրաձգությունը:
     Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ «Սպանություն» հոդվածով (105-րդ հոդված, մաս 2-րդ): Առգրավվել են նաև տարածքի տեսանկարահանող սարքերը:
ՌԴ Արմավիր քաղաքում եռակի սպանության զոհ է դարձել քրեական հեղինակություն Անդրեյ Սարայանցը
13836 | 0
Facebook