Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սինգապուրը մտադիր է 2018թ. ԵՏՄ-ի հետ համաձայնագիր կնքել

17:05, երկուշաբթի, 27 նոյեմբերի, 2017 թ.
Սինգապուրը մտադիր է 2018թ. ԵՏՄ-ի հետ համաձայնագիր կնքել
     Սինգապուրի կառավարությունը մտադիր է հաջորդ տարի ավարտին հասցնել Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցությունները, հաղորդում է ТАСС-ը:
     Այս մասին հայտարարել է Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ նախարար Կո Պո Կունը Մոսկվայի շրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի հետ հանդիպման ժամանակ:
     Նրա խոսքով՝ ներկա պահին ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին խորհրդակցություններ են անցկացվում:
     Կո Պո Կունը նշել է, որ Ռուսաստանը ԵՏՄ-ի առանցքային մասնակից է, իսկ Սինգապուրը մտնում է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի կազմի մեջ:
5261 | 0
Facebook