Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիայի ափերին մարդկային դիերով լի նավ է հայտնվել

15:20, երկուշաբթի, 27 նոյեմբերի, 2017 թ.
Ճապոնիայի ափերին մարդկային դիերով լի նավ է հայտնվել

Ճապոնիայի Ակիտա նահանգի Օհա քաղաքի ափերին փայտյա նավակ է հայտնվել, որում 8 մարդկային մարմնի մնացորդներ կան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Լրատվականի աղբյուրները հայտնել են, որ զոհերից մի քանիսի մարմինները կմախքացած են: Ոստիկանությունը փորձում է պարզել՝ ում է պատկանում նավակը և ովքեր են զոհվածները:
     Ժամանակ առ ժամանակ դեպի ճապոնիայի ափեր են լողում հյուսիսկորեացիներին պատկանող փայտե նավակներ, բայց այս նավի պատկանելության մասին տվյալներ չկան: Նավի վրա ոչ մի մակնշում գոյություն չունի:

8109 | 0
Facebook