Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փորձագետները կանխատեսել են Լոս Անջելեսի ուղղությամբ միջուկային հարվածի հետևանքները

14:15, երկուշաբթի, 27 նոյեմբերի, 2017 թ.
Փորձագետները կանխատեսել են Լոս Անջելեսի ուղղությամբ միջուկային հարվածի հետևանքները

National Interest ամսագրի մասնագետները հայտնել են, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Լոս Անջելեսի ուղղությամբ Հյուսիսային Կորեայի միջուկային հարվածը: Հետազոտության հեղինակների կարծիքով՝ նման պայթյուններից մեկի հետևանքով կորուստները կարող են համեմատվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի կորուստների հետ, փոխանցում է ТАСС-ը:
     Լոս Անջելեսի կենտրոնում 250 կիլոտոննա հզորությամբ ռումբի պայթյունից միլիոնավոր բնակիչներ կարող են տուժել: Ըստ կանխատեսումների՝ 378 հազար մարդ կզոհվի, 860 հազարը կվիրավորվի:
     Պայթյունի հիպոկենտրոնից 5 կմ հեռավորության վրա կառույցների մեծ մասը կփլուզվի, իսկ 7 կմ հեռավորության վրա բնակչությունն այրվածքներ կստանա:
     Ավելի վաղ հաղորդվել է, որ Հավայան կղզիներում սառը պատերազմի ավարտից հետո առաջին անգամ միջուկային պայթյունի սպառնալիքի մասին վտանգի ազդանշան կհնչի:

8731 | 0
Facebook