Խնդրում ենք սպասել...

Միջազգային

60 մարդու սպանած քրեական հեղինակությանն աէրոֆոբիայի պատճառով չեն կարողացել հանձնել Ռուսաստանին

13:30, երկուշաբթի, 27 նոյեմբերի, 2017 թ.
60 մարդու սպանած քրեական հեղինակությանն աէրոֆոբիայի պատճառով չեն կարողացել հանձնել Ռուսաստանին
    

Քրեական հեղինակություն Ասլան Գագիևը (Ջանկո), ով Ռուսաստանում մեղադրվում է 60 մարդու սպանության և հանցավոր համայնք ստեղծելու համար, Ավստրիայից չի տեղափոխվել Ռուսաստան, քանի որ վերջին պահին նրա փաստաբանները փաստաթղթեր են ներկայացրել իր մոտ աէրոֆոբիայի ծանր տեսակի հայտնաբերման մասին, հաղորդում է «Коммерсантъ»-ը:
     Պարբերականը հիշեցնում է, որ «համար մեկ մարդասպանը» ձերբակալվել էր Վիեննայում 2015թ. հունվարին, որից հետո նրան 100 հազար եվրոյի չափով գրավի դիմաց ազատ էին արձակել: Վերջինը մեկնել էր Բուլղարիա, որտեղ նրան մեղադրել էին այդ երկրում կեղծ անձնագիր օգտագործելու համար և պահանջնել արտահանձնել նրան: Այնուամենայնիվ, Ավստրիան մերժել էր Բուլղարիայի պահանջն ու բավարարել ռուսական կողմի պահանջը: Վիեննայի օդանավակայանում Գագիևի փաստաբանները հայտնել են, որ նրա մոտ աէրոֆոբիայի հազվադեպ հանդիպող տեսակ է հայտնաբերվել:
     Սակայն պարբերականի աղբյուրները կարծիք են հայտնել, որ պատճառն աէրոֆոբիան չէ, այլ այն, որ Գագիևը հասկանում է, որ իրեն հայրենիքում ցմահ ազատազրկում է սպառնում:

7053 | 0
Facebook