Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստանում բժիշկները հիվանդի ստամոքսից 7 կգ մետաղ ու քար են հանել

12:20, երկուշաբթի, 27 նոյեմբերի, 2017 թ.
Հնդկաստանում բժիշկները հիվանդի ստամոքսից 7 կգ մետաղ ու քար են հանել

Հնդկաստանում բժիշկները 35-ամյա Մաքսուդ Խանի ստամոքսից 7 կգ մետաղ ու քար են հանել, հաղորդում է The Independent-ը:
     Մաքսուդն ստամոքսի սուր ցավերով հոսպիտալացվել է: Բժիշկները նախ կարծել են, թե նա թունավորվել է, բայց էնդոսկոպիկ հետազոտությունից հետո պարզվել է, որ նրա ստամքոսում բազմաթիվ ու բազմազան օտար մարմիններ կան: Մաքսուդին անհապաղ վիրահատության են ենթարկել:
     Բժիշկները նրա ստամքոսից հանել ել 263 հատ մետաղադրամ, 100 հատ մեխ, մանեկներ և հեղյուսներ, սափրվելու ածելիներ, ապակու բեկորներ և քարեր:
     Նշվում է, որ տղամարդը հոգեկան խանգարումներ ունի: Նրա «խոհարարական նախընտրությունների» մասին հարազատներից ոչ ոք տեղյակ չի եղել: Մաքսուդի առողջությանն այժմ վտանգ չի սպառնում:
     Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Հնդկաստանում բժիշկները մեկ այլ տղամարդու ստամքոսից 600 հատ մեխ էին հանել:

Հնդկաստանում բժիշկները հիվանդի ստամոքսից 7 կգ մետաղ ու քար են հանել
Հնդկաստանում բժիշկները հիվանդի ստամոքսից 7 կգ մետաղ ու քար են հանել
12314 | 0
Facebook