Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Վարդուհի Վարդանյանի «Հայաստան աշխարհ»-ը, Քրիստինե Պեպելյանի «Մայրիկ»-ը. հին ու նոր երգեր՝ Արամ Ավագյանի «Իմ լուսին» հեղինակային երեկոյին

14:05, երկուշաբթի, 27 նոյեմբերի, 2017 թ.
Վարդուհի Վարդանյանի «Հայաստան աշխարհ»-ը, Քրիստինե Պեպելյանի «Մայրիկ»-ը. հին ու նոր երգեր՝ Արամ Ավագյանի «Իմ լուսին» հեղինակային երեկոյին
     Երեկ՝ նոյեմբերի 26-ին, տեղի ունեցավ երգահան, երգիչ Արամ Ավագյանի «Իմ լուսին» խորագրով հեղինակային երեկոն: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում էին հավաքվել հայկական էստրադայի տարբեր սերնդի ներկայացուցիչները՝ Նունե Եսայան, Նարեկ Բավեյան, Սոնա Ռուբենյան, Անի Քրիստի, Լիանա, Քրիստինե Պեպելյան, Էրիկ, Սոնա Շահգելդյան, Սոֆի Մխեյան, Լուսինե Պողոսյան, Սևակ Խանաղյան և այլք:
Արամ Ավագյան
Արամ Ավագյան
MAMUL.am լրատվականի թղթակիցը զրուցել է արտիստների հետ: Համերգային երեկոյին առաջինն «Անձրև» ստեղծագործությամբ հանդես եկավ Նարեկ Բավեյանը:
     «Ես երգում եմ մի երգ, որով Արամը մուտք է գործել մեր էստրադա: Երգը շատ ռիթմիկ տարբերակով էր, բայց այդ տարբերակը ոչ ես, ոչ Արամն առանձնապես չենք հավանել: Տարիներ անց Մարտին Միրզոյանի հետ ավելի մեղեդային գործիքավորում կատարեցինք, հետո պարզվեց, որ երգի նախնական տարբերակն էլ է այդպես եղել: Ուղարկեցինք Արամին, լսեց, շատ հավանեց և ասաց՝ այդ երգը դու պետք է երգես: Այդ օրվանից այդ երգը դարձավ իմը»:
Նարեկ Բավեյան
Նարեկ Բավեյան
Նարեկ Բավեյան
Նարեկ Բավեյան
Երգչուհի Լիանան կատարեց «Արի, արի» երգը: Երգչուհու խոսքով՝ երգն այնքան ստացված է, որ արդեն 20 տարի է՝ հնչում է:
Լիաննա
Լիաննա
Համերգային երեկոյի ընթացքում հնչեցին մի քանի պրեմիերաներ: Նոր երգ ներկայացրեցին Սոֆի Մխեյանն ու Սևակ Խանաղյանը: Տրիոյով ևս մեկ նոր երգ ներկայացրեցին Անի Քրիստին և դուդուկահարներ Վարդան և Գաբրիել Շահինյանները:
Սևակ Խանաղյան, Սոֆի Մխեյան
Սևակ Խանաղյան, Սոֆի Մխեյան
Սևակ Խանաղյան
Սևակ Խանաղյան
Անի Քրիստի, Վարդան և Գաբրիել Շահինյանները
Անի Քրիստի, Վարդան և Գաբրիել Շահինյանները
«Արամ Ավագյանին ճանաչում եմ երկար տարիներ և վերջապես որոշեցինք միասին աշխատել: Պատճառը դուդուկահարներ Վարդան և Գաբրիել Շահինյաններն էին: Որոշեցինք, որ երգ գրվի և տրիոյով ներկայանանք: Քանի որ ԱՄՆ-ում եմ ապրում, հասկացա, որ Արամ Ավագյանից լավ որևէ մեկը չէր կարող գործիքավորել: Ծնվեց «Կարոտել եմ» երգը, որի խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է»:
Անի Քրիստի, Վարդան և Գաբրիել Շահինյանները
Անի Քրիստի, Վարդան և Գաբրիել Շահինյանները

     Նունե Եսայանը կատարեց իր «Քոնն եմ» ստեղծագործությունը: «Արամին ճանաչում էի, երբ ինքը դեռ հայտնի չէր: Շատ լավ ընկերներ էինք: Երբ նոր-նոր սկսում էր ստեղծագործել, Արթուր Գրիգորիչն ինձ խորհուրդ տվեց, որ Արամն իմ համար մի երգ գրի: Մեծ սիրով համաձայնեցի»:
Նունե Եսայան
Նունե Եսայան
Քրիստինե Պեպելյանը ներկայացրեց բոլորի կողմից սիրված «Մայրիկ» երգը: Ի դեպ, սա եղել է Արամ Ավագյանի ԱՄՆ տեղափոխվելուց հետո առաջին ստեղծագործությունը: Երգչուհու խոսքով՝ Արամի հետ վաղուց լավ ընկերներ են նաև ընտանիքներով: «Արամի հետ աշխատել ենք դեռ Երգի պետական թատրոնում՝ 1996-97 թվականներին: Արամն իմ հեղինակն է: Ես այն կատարողներից եմ, ով ամենաշատ երգերն ունի Արամի ստեղծագործություններից: «Մայրիկ», «Չեմ թողնի», «Պատահական», «Երկրորդ անգամ», Արմենչիկի հետ դուետը: Բոլորը չեմ երգում, որ այսօր իմ մենահամերգը չդառնա»:
Քրիստինե Պեպելյան
Քրիստինե Պեպելյան
Քրիստինե Պեպելյան
Քրիստինե Պեպելյան
Հեղինակային երեկոյին Արամ Ավագյանը ներկայացրեց ԱՄՆ-ում իր և ընկերների կողմից ստեղծած աղջիկների «Գիտրի» խումբը: Նախկինում մեզ հետ զրույցում երգահանը պատմել էր խմբի մասին:
«Գիտրի» խումբ
«Գիտրի» խումբ
Վարդուհի Վարդանյանի «Արի, իմ սեր» երգով ներկայացավ Էրիկը: Թեև երգիչն Արամի հետ համագործակցություն չի ունեցել, բայց կարծում է, որ այդ սխալը կուղղվի: «Իրականում այսքան ժամանակ Արամի հետ չեմ համագործակցել և այսօր էլ իմ երգը չեմ երգելու: Արամին շատ սիրում եմ և մեծ սիրով համաձայնել եմ երգել, հատկապես, որ երգելու էի իմ ամենասիրելի երգչուհիներից մեկի երգը»:
Էրիկ
Էրիկ
Էրիկ
Էրիկ
Սոնա Շահգելդյանը կատարեց «Դեպքի երկինք» ստեղծագործությունը: Երգչուհին նշեց. «Ուրախ եմ, որ Արամը վերջապես ունեցավ իր հեղինակային երեկոն»:
     «Իմ լուսին» հեղինակային երեկոյի ընթացքում երգահան Արամ Ավագյանը կատարեց բոլորի կողմից սպասված «Իմ լուսին» երգը: Եվս մեկ երգ Արամը ներկայացրեց իր դստեր՝ Լիայի հետ, որի մասին նախկինում մեզ պատմել էր:
Արամ Ավագյան
Արամ Ավագյան
Արամ և Լիա Ավագյաններ
Արամ և Լիա Ավագյաններ
«Շնորհակալ եմ» երգով ներկայացավ Սոնա Ռուբենյանը: Խոսելով իր և Արամի համագործակցության մասին՝ ասաց. «Իմ ծանոթությունն Արամի երգերի և ստեղծագործական կյանքի հետ թե որպես երաժիշտ, թե երգիչ եղել է շատ վաղուց, երբ ես դեռ 5 տարեկան էի, իսկ Արամը Երգի պետական թատրոնի երգիչ էր և իր երգերը հնչում էին ամենուր: Անցած տարի, երբ պետք է ունենայի առաջին մենահամերգը և լսեցի «Շնորհակալ եմ» երգն, առաջին իսկ պահից զգացի, որ այդ երգը պետք է երգեմ: Արամին գրեցի և հուրախություն ինձ, թույլտվություն ստացա և երգեցի»:
Սոնա Ռուբենյան
Սոնա Ռուբենյան

     Համերգային երեկոյի վերջին ստեղծագործությունը Վարդուհի Վարդանյանի «Հայաստան աշխարհ» երգն էր, որը կատարեցին Սոնա Ռուբենյանը և Սևակ Խանաղյանը: Երգի ընթացքում մի հատված հնչեց նաև Վարդուհու կատարմամբ: Դահլիճի հուզմունքի և հոտնկայս ծափահարությունների ներքո համերգային երեկոն ավարտվեց:
Սևակ Խանաղյան, Սոնա Շահգելդյան
Սևակ Խանաղյան, Սոնա Շահգելդյան
Համերգից հետո Արամ Ավագյանը մեր թղթակցի հետ զրույցում կիսվեց տպավորություննհերով՝ նշելով, որ շատ հուզված էր: «Տպավորություններն ավելի շատ էին, քան պատկերացնում էի: Մի քիչ շատ էի հուզվել, քանի որ արդեն երկար տարիներ են անցել, և այս համերգային փորձի պակասը մոտս զգացվում էր: Ուրախ եմ, որ ամեն ինչ բարեհաջող ստացվեց: Այս ամենի մեջ նաև իմ ընկերների լուման կա: Շատ պրոֆեսիոնալ են, աշխատասեր և անմնացորդ: Այս համերգի շրջանակներում ես ձեռք բերեցի նաև նոր ընկերներ, որի համար շատ ուրախ եմ»:
Արամ Ավագյան
Արամ Ավագյան

    
     Հեղինակ՝ Վարդուհի Սարգսյան
5607 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am