Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵԽ-ն Ռուսաստանին կազմակերպությունում պահելու համար կարող է չեղարկել հակառուսական պատժամիջոցները

11:20, երկուշաբթի, 27 նոյեմբերի, 2017 թ.
ԵԽ-ն Ռուսաստանին կազմակերպությունում պահելու համար կարող է չեղարկել հակառուսական պատժամիջոցները
     Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը հայտարարել է, որ Մոսկվային կազմակերպությունում պահելու համար կդիտարկվի հակառուսական պատժամիջոցների չեղարկման տարբերակը, հաղորդում է Financial Times-ը:
     Նրա խոսքով՝ ԵԽ-ից Ռուսաստանի դուրսբերման սպառնալիքը հարվածի տակ է դնում երկրում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակը. 140 միլիոն ռուսաստանցի կզրկվի Ստրասբուրգում դատարանի հասանելիությունից: Բացի այդ, ըստ Յագլանդի, դա Եվրոպայի համար մեկ քայլ ետ կլինի, քանի որ Եվրոպան կզրկվի Ռուսաստանից:
     «Սակայն Ուկրաինան և նրա կողմնակիցները նախազգուշացրել են, որ ԵԽ Ռուսաստանի վերադարձը Մոսկվային թույլ կտա շանտաժի ենթարկել կազմակերպությանը և շղթայական արձագանք կառաջացնի, որն էլ կարող է հանգեցնել Եվրոմիության կողմից հակառուսական պատժամիջոցների չեղարկմանը»,- նշում է Financial Times-ը:
6698 | 1
Facebook