Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սկանդալային Կոնչիտան մտադիր է հրաժարվել մորուքավոր կնոջ կերպարից

14:20, կիրակի, 26 նոյեմբերի, 2017 թ.
Սկանդալային Կոնչիտան մտադիր է հրաժարվել մորուքավոր կնոջ կերպարից
     «Եվրոտեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի հաղթող, Ավստրիայի ներկայացուցիչ սկանդալային Կոնչիտա Վյուրսթը մտադիր է առանձնատուն գնել Սանկտ-Պետերբուրգում: Այս օրերին ՌԴ-ում գտնվող արտիստը հայտնել է, որ տպավորված է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի գեղեցկությամբ: Կոնչիտան նշել է, որ թեպետ ոչ համատարած, բայց ռուսների կողմից քննադատական հայացքներ նկատում է իր ուղղությամբ: Լրագրողների հարցին՝ ինչպես են իրեն դիմում՝ որպես կնոջ, թե՞ տղամարդու, պատասխանել է. «Ես միշտ ասել եմ՝ եթե ինձ տեսնում եք որպես Կոնչիտա, դիմեք այդ անունով, եթե իմ մեջ Թոմին եք տեսնում, ապա՝ Թոմ»:
     Հիշեցնենք, որ նրա անուն-ազգանունը Թոմաս Նոյվիրտ է:
     Կոնչիտան նաև տեղեկացրել է, որ որոշ ժամանակ հետո մտադիր է ավարտել մորուքավոր կնոջ կերպարում իր կարիերան ու փոխել գործունեության ոլորտը: Բայց մինչ այդ, նույն կերպարով կմեկնի հյուրախաղերի և ավարտին կհասցնի երկրորդ ալբոմի աշխատանքները:
13144 | 1
Facebook