Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայի նախագահը 420 միլիոն եվրո կհատկացնի կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին

13:05, կիրակի, 26 նոյեմբերի, 2017 թ.
Ֆրանսիայի նախագահը 420 միլիոն եվրո կհատկացնի կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
     Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերյան իր էջում գրել է, որ 2018-ի բյուջեից 420 միլիոն եվրո կհատկացնի կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին, ինչպես նաև կանանց ու տղամարդկանց հավասարությանն ուղղված արշավին:
     Le Point պարբերականի տվյալներով՝ 2016-ին 225 հազար կին է դարձել ընտանեկան բռնության զոհ, բայց իրավապահներին դիմել է միայն ամեն 5-րդը: Նշվում է, որ նոյեմբերի 25-ին Փարիզում տարբեր միջոցառումներ են անցկացվել՝ նվիրված բռնության հետևանքով տուժած կանանց:
6761 | 0
Facebook