Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Երևանը կարող է կամուրջ դառնալ Մոսկվայի ու Բրյուսելի միջև». Ռուսաստանը շահ է հետապնդում

12:05, կիրակի, 26 նոյեմբերի, 2017 թ.
«Երևանը կարող է կամուրջ դառնալ Մոսկվայի ու Բրյուսելի միջև». Ռուսաստանը շահ է հետապնդում
     Նոյեմբերի 24-ին ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում ստորագրվեց Հայաստանի և Եվրոմիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը:
     Միջազգային ԶԼՄ-ները՝ Fox Business, Euobserver, շարունակում են անդրադառնալ այս իրադարձությանը՝ հիշեցնելով՝ ինչպես 2013-ին Հայաստանը մի քանի օրվա մեջ հրաժարվեց ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումից՝ անդամակցելով ԵՏՄ-ին: Լրատվամիջոցները հավելում են՝ այս փաստաթուղթը թեև լայն հնարավորություններ է ստեղծում տնտեսական, քաղաքական ոլորտներում համագործակցության խորացման, բայց չունի ազատ առևտրի բաղադրիչ, (քանի որ Հայաստանն այլ մաքսային միության մեջ է), և սա զիջում է ասոցացման համաձայնագրին:
     Ռուսական ԶԼՄ-ներն էլ իրենց հոդվածներում անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագրին, խոստովանում են՝ «ի տարբերություն 2013-ի, Մոսկվան չընդդիմացավ Հայաստանի ու Եվրոմիության միջև կնքված նոր փաստաթղթին». «Պատճառները մի քանիսն են՝ Ռուսաստանը գիտակցում է իր ռազմավարական, գերակա, անփոխարինելի դերը Հայաստանի անվտանգության ապահովման գործում: ԼՂ չլուծված հիմնախնդիրը, Բաքվի սպառնալիքները մեծացնում են ՌԴ-ի դերը զինտեխնիկայի հարցում»,- հավելում է Gazeta-ն՝ հղում անելով հայ և ռուս փորձագետներին: Լրատվամիջոցը նաև նշում է, թե ինչով կարող է այս համաձայնագիրը շահավետ լինել Ռուսաստանի համար. «Պատժամիջոցների քաղաքականությունը, ճգնաժամային իրավիճակը, խորացնում են ռուս-եվրոպական երկխոսության անջրպետը: Նման իրավիճակում, ԵՏՄ-ի անդամ Հայաստանն, ունենալով քաղաքական համաձայնագիր ԵՄ-ի հետ, կարող է կամուրջ դառնալ Մոսկվայի ու Բրյուսելի միջև»,- նշում է կայքը:
5952 | 1
Facebook