Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Նուշն ունի նիհարեցնող հատկություն

21:10, կիրակի, 26 նոյեմբերի, 2017 թ.
Նուշն ունի նիհարեցնող հատկություն
     Բժիշկները պնդում են, որ շաքարախտով հիվանդներին անհրաժեշտ է հաճախակի նուշ օգտագործել:
     Գիտնականներն էլ ապացուցել են, որ նուշի կեղևը լավացնում է արյան սպիտակ գնդիկների՝ վիրուս գտնելու կարողությունը և բարձրացնում է բնական մեխանիզմի ակտիվությունը, ինչը խանգարում է վիրուսին բաժանվել և տարածվել մարմնում: Նուշը պարունակում է ամինաթթուներ, որոնք պահպանում են արյունատար անոթները և դրական են ազդում մարդու ողջ օրգանիզմի վրա:
     Նուշը պարունակում է մագնեզիում, կալցիում, երկաթ, վիտամին E: Բոլոր վերոհիշյալ նյութերը կարևոր են սրտի համար:
     Նուշն ունի նաև նիհարեցնող հատկություն, քանի որ ընդամենը հարյուր գրամը կարող է ողջ օրվա ընթացքում առաջացնել հագեցվածության զգացում:
| | |
15179 | 0