Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ մարզիկները մեդալների հարուստ ավարով են վերադառնում բազկամարտի միջազգային մրցաշարից

14:55, շաբաթ, 25 նոյեմբերի, 2017 թ.
Հայ մարզիկները մեդալների հարուստ ավարով են վերադառնում բազկամարտի միջազգային մրցաշարից

Լեհաստանի Ռումիա քաղաքում անցկացվեց բազկամարտի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը՝ «Ոսկե տուրը», որտեղ Հայաստանը պատվով ներկայացրին Սարգիս Ստեփանյանը, Խաչատուր Սարիբեկյանը և Աշոտ Ադամյանը:

ՀՀ զինված ուժերի մայոր Սարգիս Ստեփանյանը նվաճեց երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ: Ստեփանյանը հաղթող դարձավ 75 կգ (PID-sitting – հենաշարժողական համակարգի խնդիրներով) և 80 կգ (PIDH-sitting – վերին վերջույթների խնդիրներով) քաշային կարգերում: Հայ մարզիկը երկրորդ տեղը զբաղեցրեց Senior men left PID OPEN բացարձակ քաշային կարգում:

Խաչատուր Սարիբեկյանն (80 կգ) արծաթե մեդալ նվաճեց PIDH-sitting կարգում:

Ավելի վաղ առողջ մարզիկների մրցապայքարում 63 կգ քաշային Աշոտ Ադամյանը նվաճել էր բրոնզե մեդալ:

3126 | 0
Facebook