Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զինծառայող Գ.Պետրոսյանը մահացել է սրտամկանի ինֆարկտից՝ զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին

15:15, շաբաթ, 25 նոյեմբերի, 2017 թ.
Զինծառայող Գ.Պետրոսյանը մահացել է սրտամկանի ինֆարկտից՝ զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին
     Նոյեմբերի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ յոթերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09:55-ին, ՀՀ ՊՆ Վանաձորի կայազորային զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Գառնիկ Բորիսի Պետրոսյանի դին. այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
     Նախնական քննության տվյալներով՝ պայմանագրային զինծառայող Գառնիկ Պետրոսյանը 24.11.2017թ.՝ ժամը 09:30-ի սահմաններում, դիմել է զորամասի բուժկետ՝ գանգատվելով կրծքավանդակի հատվածում սեղմոցից:
     Զորամասի բուժկետից Գ.Պետրոսյանն ուղեգրվել է ՀՀ ՊՆ Վանաձորի կայազորային զինհոսպիտալ, սակայն վերջինս զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Ըստ նախնական ախտորոշման՝ Գ.Պետրոսյանը մահացել է սրտամկանի ինֆարկտից:
     Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
4158 | 0
Facebook