Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը մեզ հնարավորություն է տալիս արագ տեմպերով իրականացնել այն բարեփոխումները, որոնք մենք պլանավորել էինք». Գագիկ Մինասյան

14:00, շաբաթ, 25 նոյեմբերի, 2017 թ.
«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը մեզ հնարավորություն է տալիս արագ տեմպերով իրականացնել այն բարեփոխումները, որոնք մենք պլանավորել էինք». Գագիկ Մինասյան

«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը իր հետ բերում է նոր հնարավորություններ Հայաստանի ներքին զարգացումների համար, դա մարդու իրավունքներն են, իրավական դաշտի ներդաշնակեցումն է Արևմտյան չափանիշներին և այլն։ Այս համաձայնագիրը մեզ հնարավորություն է տալիս այն բարեփոխումները, որոնք մենք պլանավորել էինք իրականացնել առաջիկայում, իրականացնել շատ ավելի ինտենսիվ և արագ տեմպերով՝ օգտվելով նաև մեր Արևմտյան գործընկերների օժանդակությունից»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում ասել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։

Անդրադառնալով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը մոտակա հեռանկարում անհնար է, նշել է, որ այն շատ կարևոր է և համապատասխանում է իրականությանը:

Գ. Մինասյանի խոսքով` Ադրբեջանի ղեկավարությունն իր իսկ հասարակության պատանդն է դարձել. «որովհետև նրանք անգամ չեն էլ պատկերացնում, որ Ադրբեջանի սահմաններից դուրս, ամբողջ աշխարհում այդ խնդրի լուծումը տեսնում են բացառապես բոլոր սկզբունքների համալիր կիրառմամբ»։ Մինասյանը հավելել է, որ շատ դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանում կհայտնվի որևէ հնարավորություն, որը թույլ կտա համոզել ադրբեջանական հասարակությանը, որ երկար տարիներ իրենց տրված խոստումները չեն համապատասխանում իրականությանը:

Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելում՝ ԱլԳ գագաթնաժողովի ընթացքում, Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

3228 | 0
Facebook