Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եգիպտոսում ահաբեկչությունից հետո 30 գրոհային է սպանվել

13:15, շաբաթ, 25 նոյեմբերի, 2017 թ.
Եգիպտոսում ահաբեկչությունից հետո 30 գրոհային է սպանվել
     Եգիպտոսի Սինայ թերակղզու հյուսիսում գտնվող ալ-Արիշ քաղաքում մզկիթներից մեկում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո անվտանգության ուժերը 30 գրոհայինի են ոչնչացրել, որոնք կապ են ունեցել մզկիթում իրականացված ահաբեկչության հետ:
     SkyNews Arabia հեռուստաալիքի տեղեկություններով՝ այժմ հատուկ ծառայությունները զբաղվում են ծայրահեղականների ճամբարների որոնմամբ, որտեղ նախապատրաստվել են հարձակումների իրականացմանը:
     Եգիպտոսի պետական հեռուստատեսության վերջին տվյալների համաձայն՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 235 մարդ, ևս 130-ը վիրավոր է: Վիրավորների շրջանում մեծ թվով երեխաներ կան:
9775 | 0
Facebook