Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

ԵԽ նախագահը հիասթափություն է հայտնել «Արևելյան գործընկերության» հռչակագրի ոչ հավակնոտ հայտարարությունների կապակցությամբ

11:50, շաբաթ, 25 նոյեմբերի, 2017 թ.
ԵԽ նախագահը հիասթափություն է հայտնել «Արևելյան գործընկերության» հռչակագրի ոչ հավակնոտ հայտարարությունների կապակցությամբ

Եվրոխորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը չի կարողացել զսպել իր հիասթափությունը՝ կապված «Արևելյան գործընկերության» ընդունած վերջնական հռչակագրի հետ: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Տուսկը դժգոհ է ոչ բավարար հավակնոտ հայտարարություններից:
     «Ես կնախընտրեի, որ հռչակագրի հայտարարություններն առավել հավակնոտ լինեին: Սակայն մենք բոլորս որոշեցինք, որ մեր միասնության դրսևորումն ամենակարևոր նպատակն է»,- ասել է ԵԽ նախագահը:
     Ընդ որում, Տուսկը նշել է, որ առանցքային առաջարկ էր ԵՄ-ի հետ ասոցացվող երկրների «եվրոպական ընտրության» ճանաչումը:
     Հիշեցնենք, որ «Արևելյան գործընկերության» ծրագիրը ենթադրում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի մասնակցությունը:

3404 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am