Լոդոնի շտապօգնության բժիշկները հայտնել են, որ մետրոյի Oxford Circus կայարանում տեղի ունեցած դեպքի հետևանքով առնվազն 16 մարդ է տուժել:
Շտապօգնության Twitter-ի էջում ասվում է, որ բժիշկները տեղում զննել և օգնություն են ցուցաբերել 7 մարդու, ևս 9-ը ոչ մեծ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ավելի վաղ հաղորդվել է մեկ տուժածի մասին:
Երեկ երեկոյան Oxford Circus կայարանում մարդիկ՝ կրակոցի ձայներ լսելով, խուճապահար փախել են, հրմշտոց է սկսվել: