Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արգամ Աբրահամյանը քիչ-քիչ փակում է իր միջոցներով իրականացվող բարեգործական-անվճար ծրագրերն ու ծառայությունները. «Հրապարակ»

10:50, շաբաթ, 25 նոյեմբերի, 2017 թ.
Արգամ Աբրահամյանը քիչ-քիչ փակում է իր միջոցներով իրականացվող բարեգործական-անվճար ծրագրերն ու ծառայությունները. «Հրապարակ»

«Արտաշատում դժգոհում են, որ նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը քիչ- քիչ փակում է իր միջոցներով իրականաց­վող բարեգործական-անվճար ծրագրերն ու ծառայությունները՝ ներքաղաքային, միջքաղաքային տրանսպորտը, աղբահանությունը, ջրահեռացմանն առնչվող խնդիրները՝ դրանով նոր քաղաքապետին «հնարավորություն» տալով «անձամբ» հոգալ այդ հոգսերը: Արտաշատցիներն ասում են. «ճիշտ է, Արգամն էլ քաղաքապետ չէ, բայց մեր պատգամավորն է, կարող էր և էդպես չանել, հետո ինչ, որ նեղացած են ու առաջվա իշխանությունը չունեն»: Մեր զանգերին Արգամ Աբրահամյանը, բնա­կանաբար, չպատասխանեց, իսկ նորելուկ քաղաքապետ Բենիամինյանը պատասխա­նեց, սակայն երբ իմացավ, որ իր քաղաքապետական անդորրը լրագրող է խանգա­րում, ասաց, որ «ուժեղ» ժողովի է, երկու ժամից կպատասխանի, բայց երևի ժողովը քշեց-տարավ: Մենք ստիպված պարզաբա­նում խնդրեցինք Աբրահամյանների ազգա­կանից՝ պատգամավոր Կարինե Պողոսյանից: Նա տեղեկացրեց միայն տրանսպորտի մասով, որ անվճար աշխատող մեքենայի շարժիչը «խփել» է. «Արտաշատցիները բո­լորն էլ գիտեն, որ այդ մեկ մեքենան է, որը հիմա վերանորոգում են, ավարտեն, նորից կսպասարկի քաղաքացիներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

4929 | 1
Facebook