Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրդեհ Բաթումիի հյուրանոցներից մեկում. կա 12 զոհ

10:45, շաբաթ, 25 նոյեմբերի, 2017 թ.
Հրդեհ Բաթումիի հյուրանոցներից մեկում. կա 12 զոհ
     Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է երեկ երեկոյան Բաթումիի «Լեոգրանդ» 5-աստղանի հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհերի թվի աճի մասին: Վերջին տվյալների համաձայն՝ հրդեհի հետևանքով զոհվել է 12 մարդ:
     Ներկա պահին պարզվում է զոհվածների ինքնությունը: Ընդհանուր առմամբ շենքից տարհանվել է 100 մարդ, այդ թվում նաև հյուրանոցի անձնակազմը:
     Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է հյուրանոցի սպա համալիրում: Այդ ժամանակ հյուրանոցում են գտնվել «Միսս Վրաստան» մրցույթի մասնակիցներն ու մրցույթի կազմակերպիչները:
     Հրդեհի պատճառները հայտնի չեն:
6672 | 0
Facebook