Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արարատի, Աբովյանի և Հրազդանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

10:40, շաբաթ, 25 նոյեմբերի, 2017 թ.
Արարատի, Աբովյանի և Հրազդանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
     ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արարատի, Աբովյանի և Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
     Սևանի, Գորիսի, Կապանի ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
     Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
     Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
     ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
3826 | 0
Facebook