Իսպանիայի Պալմա Դե Մալյորկա քաղաքում շարունակվում է ՖԻԴԵ-ի Գրան պրիի 4-րդ փուլը, որին Հայաստանը ներկայացնում է Լևոն Արոնյանը։ Մրցաշարի 8-րդ տուրում Արոնյանը, սպիտակներով
արագ ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Տոմաշևսկու հետ։ Մեր շախմատիստը շարունակելով միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Նշենք, որ Արոնյանը վաստակել է 5 միավոր, իսկ նրան հետապնդողներ 9 շախմատիստները վաստակել են 4,5-ական միավոր։