Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայաստան-ԵՄ համաձայնագիրն արմատական փոփոխությունների չի հանգեցնի». Մերկել

23:50, ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
«Հայաստան-ԵՄ համաձայնագիրն արմատական փոփոխությունների չի հանգեցնի». Մերկել

Արևելյան Եվրոպայի երկրների հետ հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն Եվրոմիության անվտանգության համար: Այս մասին, ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Մերկելի խոսքով՝ կարևոր է, որպեսզի ԵՄ-ն ասոցացման մասին աշխատող համաձայնագրեր ունենա Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ: Ընդ որում, նա ընդգծել է, որ նմանատիպ համաձայնագրեր են պլանավորված նաև Հայաստանի և Ադրբեջանի հետ, որոնք, այնուամենայնիվ, արմատական փոփոխությունների չեն հանգեցնի:
     «Այդ երկրներում Ռուսաստանի հետ հարաբերությունները կենտրոնական դեր են խաղում»,- ասել է Մերկելը:
     AFP գործակալությունն իր հերթին հիշեցրել է, որ Ռուսաստանը կասկածանքով է վերաբերվում ԽՍՀՄ նախկին պետությունների մերձեցումը ԵՄ-ի հետ:

7347 | 7
Facebook