Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 21-ամյա վարորդը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց

22:05, ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 21-ամյա վարորդը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց
     Այսօր՝ նոյեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում 21-ամյա Արման Մուրադյանը իր վարած BMW մակնիշի BH 755 BH համարանիշի ավտոմեքենայով Էրեբունի փողոցում՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը՝ 72-ամյա Գայանե Մարկոսյանը, մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
     Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել նաև BMW-ի վարորդը, ում ինքնազգացողությունը վատացել է։
4482 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am