Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ Պետդուման խեղաթյուրում է ռուս մարզիկների որակազրկման պատճառները

21:30, ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
ՌԴ Պետդուման խեղաթյուրում է ռուս մարզիկների որակազրկման պատճառները

ՌԴ Պետդումայի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, տուրիզմի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Միխայիլ Դեգտարյովը հայտարարել է, որ ՄՕԿ-ը և WADA-ն միտումնավոր ասպարեզից հանում են ռուս մարզիկներին՝ այլ երկրների համար լուրջ մրցակցությունը բացառելու համար։

«Ռուս մարզիկներին որակազրկելու որոշումը հակասում է Օլիմպիական խարտիային և հակադոպինգային կանոնակարգին։ Մենք տեսնում ենք երկու խնդիր, որ համատեղ լուծում են ՄՕԿ-ը և WADA-ն։ Առաջինը Ռուսաստանը Սոչիի օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում առաջին հորիզոնականից իջեցնելն է։ Այդ կերպ միջազգային հանրությունը ցանկանում է ցույց տալ, որ մենք բարձր մակարդակի վրա չենք անցկացրել օլիմպիական խաղերը։ Երկրորդ խնդիրն էլ ռուս մարզիկներից ազատվելը և այլ երկրների մարզիկների համար ճանապարհ բացելն է։ Սա անօրինական է։ Եվ դրա դեմ դժվար է պայքարելը։ Բայց մենք կպայքարենք՝ հանուն մեր մարզիկների։ Առանց Ռուսաստանի ձմեռային օլիմպիական խաղեր անցկացնելու իմաստ չկա։ ՄՕԿ-ն սպանում է օլիմպիական շարժումը։ Մեր բոլոր մարզիկները մաքուր են, մեր երկրում դոպինգ չկա»։

Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանը զրկվել է թիմային հաշվարկով Սոչիի օլիմպիական խաղերի առաջին տեղից։ Մի շարք մարզիկների մոտ հայտնաբերվել է դոպինգ, ինչի պատճառով էլ վերջիններս զրկվել են մեդալներից։ Արդյունքում Ռուսաստանի հավաքականը նվաճել է 10 ոսկե մեդալ, իսկ Նորվեգիայի հավաքականը՝ 11։ Նորվեգիան դարձել է մեդալային հաշվարկով հաղթող երկիր։

3864 | 0
Facebook