Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Դուք դատավոր չեք, դուք ընդամենն այս ռեժիմի կամակատարներն եք». Ժիրայր Սեֆիլյան

18:10, ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
«Դուք դատավոր չեք, դուք ընդամենն այս ռեժիմի կամակատարներն եք». Ժիրայր Սեֆիլյան

Այսօր Շենգավիթի դատարանում տեղի է ունեցել Սեֆիլյանի ու մյուսների գործով դատական նիստը: «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանը գրառում է արել «Ֆեյսբուք»-ում` ներկայացնելով Ժիրայր Սեֆիլյանի ելույթից մանրամասներ.

«24-րդ նիստն է, որ մենք ներկա ենք գտնվում, բայց եթե գոյություն ունենար անաչառ դատարան, հաստատ մենք 24 նիստ անելու կարիք չէինք ունենա և շատ ավելի կարճ ժամանակում արդեն ավարտած կլինեինք այս գործընթացը։ Թե ինչու այսքան հետաձգվեց, դրա պատասխանը դուք պետք է իմանաք և ձեզ պատվիրողները։ Այդ 24 չակերտավոր նիստերի ընթացքում ինձ ոչ մի անգամ թույլ չեք տվել երկու նախադասություն արտաբերել, այսինքն` դուք նունիսկ ձևական կողմը չեք ուզում պաշտպանել, և ձեզ բնականաբար այդպիսի առաջադրանք է տրվել։ Այսինքն, եթե ես կարողանում եմ նստած տեղից այսօր խոսել, հավանաբար ինչ որ իրավիճակ է սկսել փոխվել, ինչպես «Սասնա ծռեր»-ի դեպքում է տեղի ունենում։ Առաջին իսկ օրվանից դուք ինձ թույլ չեք տվել հայտնել իմ կարծիքն այս ամբողջ գործընթացի հետ կապված, նույնիսկ ինձ չեք հարցրել, թե ես ընդունում եմ այսպես կոչված մեղադրական կողմի մեղադրական եզրակացությունը թե ոչ։ Նույնիսկ այդ ձևականությունը չեք պահպանել։ Հասկանում եմ, ես այստեղ անձնապես որևէ մեկի հետ խնդիր չունեմ, այստեղ կատարածու եք դուք բոլորդ, այստեղ դատարան գոյություն չունի, սա դատարան չէ, և այդ պատճառով է, որ ես ոտքի չեմ կանգնում։ Մեղադրական կողմ չէ, դատավոր չէ, և դուք ընդամենը կամակատարներ եք այս ռեժիմին։ Ինչ պատվիրված է ձեզ, դուք դա եք անելու։ Ես մինչ այսօր, եթե չեմ խանգարում դատական նիստը, և եթե ի սկզբանե, այսպես ասած, թույլ եմ տվել, որ ես ֆիզիկակապես ներկա լինեմ այստեղ, դա չի նշանակում , որ ես ընդունում եմ, որ սա դատարան է»։

«Այնուհետև, Ս. Սիմոնյանը ներկայացրել է Ժ. Սեֆիլյանի և դատավոր Տաթևիկ Գրիգորյանի երկխոսությունից մի պատառիկ`

Տաթևիկ Գրիգորյան- Լավ, դատարանը հայտարարում է, որ ամբաստանյալ Սեֆիլյանը նստած է ելույթ ունենում, որից հետևում է, որ նա դատարանին չի դիմում։

Ժիրայր Սեֆիլյան - Դա իմ իրավունքն է։ Այ տեսնո՞ւմ եք։

Տաթևիկ Գրիգորյան - Նիստը հետաձգվում է մինչև դեկտեմբերի 1-ը։

Սեֆիլյան - Եվ այդպես դուք ուզում եք Եվրոպայի հետ գործընկերություն անեք, հա՞»:

Հավելենք, որ այսօրվա դատական նիստին սկսվել է ապացույցների հետազոտման փուլը։ Դատարանի դահլիճ են ներկայացվել իրեղեն ապացույցները, այդ թվում այն տոնածառը, որը Գևորգ Սաֆարյանը փորձել էր տեղադրել Ազատության հրապարակում, ինչի պատճառով էլ ազատազրկվել է։

1550 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am