Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում դիմակավորված անձինք կողոպուտի են ենթարկել «Հայփոստ»-ի աշխատակցին՝ հափշտակելով կես միլիոն դրամ

17:40, ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Երևանում դիմակավորված անձինք կողոպուտի են ենթարկել «Հայփոստ»-ի աշխատակցին՝ հափշտակելով կես միլիոն դրամ
     Երեկ՝ նոյեմբերի 23-ին, կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 2/2 հասցեի մոտ 2 հոգի դիմակավորված հարձակվել են Արցախի փողոցի բնակիչ, 58-ամյա Զոյա Ավագյանի վրա և քաշել-պոկելու միջոցով բացահայտ հափշտակել են պայուսակը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, անհայտ անձինք իրենց սև գործն անելուց հետո դիմել են փախուստի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տուժածն աշխատում է «Հայփոստ-53» ՓԲԸ-ում՝ որպես փստատար, հափշտակված պայուսակում էլ եղել է մոտ 510 հազար դրամ: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Խաչատրյանի կողմից կողոպուտի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և գողունը հայտնաբերելու ուղղությամբ:
4766 | 0
Facebook