Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Զվեզդա» հաղորդումն ավելի շատ ՀՀ գործող իշխանությունների գովազդն էր». Արման Մելիքյան

17:05, ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
««Զվեզդա» հաղորդումն ավելի շատ ՀՀ գործող իշխանությունների գովազդն էր». Արման Մելիքյան
     Միջազգային հարաբերությունների համակարգում Ռուսաստանի համար ներկա պահին ստեղծված ոչ նպաստավոր պայմաններն անգամ կարող էին նախադրյալներ ստեղծել, որպեսզի Կրեմլում շատ բարեհաճ աչքով նայեն Հայաստանի ու ԵՄ մերձեցման հեռանկարին նաև սեփական հեռահար նպատակների ապահովման համատեքստում, բայց, որպեսզի այդ «տարօրինակ» բարեհաճությունը շատ կասկածելի չթվա, նաև ՀՀ իշխող վերնախավի հասցեին ուղղված խիստ բացասական ու տհաճ գնահատականներ հնչեցնելու անհրաժեշտություն են տեսել: Այդ գնահատականները հնչեցնելու համար էլ օգտագործվել է, փաստորեն, ՌԴ ՊՆ գործունեության քարոզչական գովազդն ապահովող «Զվեզդա» հեռուստաընկերության հարթակը, որին, ամենայն հավանականությամբ, ավելի շատ ուշադրություն են դարձնում ու հետևում Ռուսաստանի սահմաններից դուրս: Մեծ հաշվով, կարող ենք ասել, որ այդ հաղորդումն ավելի շատ ՀՀ գործող իշխանությունների գովազդն էր, որի հասցեատերերը եվրոպական ու եվրատլանտյան կառույցներն էին:
3147 | 0
Facebook